Ոստիկանական ուժեր են բերվում. ի՞նչ է կատարվում
Ոստիկանական ուժեր են բերվում. ի՞նչ է կատարվում
Մի շարք քաղաքացիներ, այդ թվում պատգամավորներ ու քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիա են անում ԱԳՆ մասնաշենքի մոտ: Նրանք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Այստեղ է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, պատգամավոր Աննա Մկրտչյանը, Վազգեն Սաղաթելյանի եղբայր Արման Սաղաթելյանը, Նաիրա Զոհրաբյանն ու այլք: Քիչ առաջ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվել: