Մամուլ

Դանակահարություններ Երևանում․ բժիշկները պայքարում են 20 և 26-ամյա երիտասարդների կյանքի համար

Դանակահարություններ Երևանում․ բժիշկները պայքարում են 20 և 26-ամյա երիտասարդների կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի և ավագ քննիչ Գյուլասարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ավետիք Դ․-ն է։

Մինչ նրանք պարզում էին նաև դեպքի հանգամանքը, նույն հիվանդանոց «ձախ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի է բերվում։

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Պետրոս Մ․-ն է։

Ըստ բժիշկների հայտարարության՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, դեպքի վայրը և կատարողին կամ կատարողներին ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյաննքը փրկել, սակայն նրանք մի քանի օր պետք է մնան հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։

Կիսվել