ՄշակույթՄամուլ

Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. քաղաքացիները կարող են քվեարկել նախընտրելի տարբերակի օգտին

Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. քաղաքացիները կարող են քվեարկել նախընտրելի տարբերակի օգտին

2024 թվականին մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:

Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):

Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ը, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:

Առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում (հանձնաժողովի երկու անդամի քվեարկության «կողմ» ձայնի չափով):

Նախագծի տարբերակը՝ այս հղումով

Կիսվել էջում