Հանգիստ թողեք երեխուս մազերը. Անահիտ Սիմոնյան
Հանգիստ թողեք երեխուս մազերը. Անահիտ Սիմոնյան
Երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել և կից գրել է․
«Առաջին և վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը: Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի, ու ես իր կողքին եմ լինելու միշտ: Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել՝ դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է:
Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է: Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից:
Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքով և դաստիրակությամբ»,- գրել է երգչուհին: