ՄամուլՏեսանյութ

Հայտնի է, թե ով է պարեկին վրաերթի ենթարկած «Maybach»-ի վարորդը

Հայտնի է, թե ով է պարեկին վրաերթի ենթարկած «Maybach»-ի վարորդը

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` այսօր Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է  «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ «Մայբախ» մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել պարեկային ծառայողներից մեկին:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում