Մամուլ

«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի». Չավուշօղլու

«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում տեղադրված հուշարձանին՝ սպառնալով, թե «Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, եթե այն չապամոնտաժվի»:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Բայց նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք անկեղծ չեն… Մենք չենք ընդունում հուշարձանի («Նեմեսիս») կանգնեցումը՝ ի պատիվ նրանց, ովքեր սպանել են մեր օսմանյան փաշաներին և ադրբեջանցի եղբայրներին»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ թուրքական կողմը հուշարձանի ապամոնտաժման հետ կապված նախազգուշացում է արել պաշտոնական Երևանին և այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Երևանում «Նեմեսիս» գործողության ասպետներին նվիրված հուշակոթողի բացումից հետո, Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանի համար։

Կիսվել