ՄամուլՏեսանյութ

Եթե ունի մի փոքր բարոյականություն, քիթը չպետք է խոթի իրեն չվերաբերող հարցերի մեջ․ Տիրան Խաչատրյան

Եթե ունի մի փոքր բարոյականություն, քիթը չպետք է խոթի իրեն չվերաբերող հարցերի մեջ․ Տիրան Խաչատրյան

Եթե ես բժիշկ չեմ, ես բժշկությունից չպետք է խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ես այդ քաղաքական երևույթների մեջ իմ վերաբերմունքը կամ դրսևորումները չպետք է ունենամ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքի վերաբերյալ հայտարարությունը։

«Մարդը, եթե ունի մի փոքր բարոյականություն, այն հարցերը, որոնք իրեն չեն վերաբերում, քիթը չպետք է խոթի դրանց մեջ», – շեշտել է Խաչատրյանը։

Դիտարկմանը՝ որ իրավապահները չեն կարողանում հիմնավորում գտնել վարչապետի տիկնոջ հայտարարություններին, Տիրան Խաչատրյանն նշեց, որ ինքն անձամբ ականատես է եղել դասալքության դեպքերին, բայց թե դրանցով ով է զբաղվել և առհասարակ զբաղվել են արդյոք, դա արդեն բոլորովին այլ հարց է։

Նրա խոսքով՝ իրականում մասսայական դասալքություն իսկապես եղել է, իսկ պատճառը պետության վարած քաղաքականությունն էր, քանի որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվել։

Կիսվել էջում