Մամուլ

Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ Երևան-Մինվոդի չվերթի հաշվառումից հետո տղամարդու ինքնազգացողությունը վատացել է և մահացել է

Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ Երևան-Մինվոդի չվերթի հաշվառումից հետո տղամարդու ինքնազգացողությունը վատացել է և մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ժամը 22։55-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանապահ գոտում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ․-ն է, ով Երևան-Մինվոդի 630 չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտի, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել նրա կենսաբանական մահը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել