Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում․ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

ekexeci bak di

Նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել են ծառայություն։

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Ռ․ Պ․-ն է։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել