Սերժի Վաչոն նշեց՝ որտեղից է կուտակել ունեցվածքը (Տեսանյութ)
Սերժի Վաչոն նշեց՝ որտեղից է կուտակել ունեցվածքը (Տեսանյութ)
Խորհուրդ եմ տալիս դիմել դատախազությանը։ Դատախազությունն է ներկայացրել, իրենց էլ հարցրեք։ Մենք դրա համար եկել ենք, վիճում ենք։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանը։
«Ես ապօրինի գույք չունեմ։ Ընկերներիս շնորհիվ են գումարները, ընկերների գումարներն էին, հանում էի, տայի իրենց։ Եթե նա ունի շրջապատ, ամեն ինչ էլ կարելի է։ Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է։ Ես տալու բան չունեմ։
Պետությունից բան չեմ թաքցրել։ Բանկում դրած ավանդը թաքցրա՞ծ է եղել»,- ասաց նա։
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության 11-րդ հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանից («Սերժի Վաչո») և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույք ու ակտիվներ բռնագանձելուն։