ՄամուլՏեսանյութ

Երևանում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և հեթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վարդան Հայրապետյանը։ 

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել նյութով