Մամուլ

Ավտովթար Երևանում. բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան վիրավորներ

Ավտովթար Երևանում. բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, բախվել են 56-ամյա Սամվել Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 45-ամյա Արմեն Պ-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

noragavit avtovtar

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ. Դանիելյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊԱԶ ավտուբուսը սպասարկում է թիվ 6 երթուղին։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Կիսվել