Մամուլ

Աշտարակի կամրջի վրա ավտովթարից մահացած ընտանիքը Կարբիից էր. մանրամասներ

Աշտարակի կամրջի վրա ավտովթարից մահացած ընտանիքը Կարբիից էր. մանրամասներ

News.am-ը գրում է․ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում երկու օր առաջ են հրաժեշտ տվել ողբերգական ավտովթարից զոհված 33-ամյա Վահե Հովհաննիսյանին, նրա կնոջը՝ 22-ամյա Արմինե Թորոսյանին եւ որդուն՝ 3 տարեկան Վաչե Հովհաննիսյանին։

News.am-ին գյուղի բնակիչները պատմեցին, որ երիտասարդ ընտանիքը Պռոշյան գյուղում խնջույքից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։

Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա Վահեի վարած «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշներին, եւ մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ ընթացել։

vaz 2106

Վահեին տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, կնոջն ու երեխային՝ Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ընտանիքի բոլոր անդամները մահացել են։

«Համերաշխ ընտանիք էր, թերություն չունեին։ Ողբերգություն էր, ընտանիքը խորտակվեց, գնաց։ Մայրը մնաց մենակ, ցավալի է։ Վահեն իր համեստությամբ գյուղի հասարակության սերն ու հարգանքն էր վայելում»,- պատմեց համագյուղացիներից մեկը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում