Ո՞վ է անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ գումար պահանջելու մեջ կասկածվողը
Ո՞վ է անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ գումար պահանջելու մեջ կասկածվողը
Aravot.am-ը գրում է․ Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ 5 միլիոն ՀՀ դրամ գումար էր պահանջել համաքաղաքացի Խ. Գ.-ից՝ նրա ազգականին իբրև թե գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար։
Խ. Գ.-ի ազգականը անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում։
Բ․Պ-ն, սակայն, ձերբակալվել էր․ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
«Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը: Պարզվում է Բ․Պ․ն աշխատում է ոստիկանության Կումայրի բաժնում, շարքային ոստիկան է։
Նա, ըստ մեր տեղեկությունների, ոստիկանության այն աշխատակիցն է, որի ցուցմունքի հիման ձերբակալվեց ու դատարանի որոշմամբ Վանաձորի քրեակատարողական հիմնարկում 7 ամսյա պատիժ կրեց Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակը։