Մամուլ

«Բավականին հուզիչ էին և՛ Փաշինյանի, և՛ Միրզոյանի ելույթները». Հրանտ Բագրատյան

«Բավականին հուզիչ էին և՛ Փաշինյանի, և՛ Միրզոյանի ելույթները». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բավականին հուզիչ էին և՛ Փաշինյանի, և՛ Միրզոյանի ելույթներն Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ «գերիները» մեր հողում են եղել, ուրեմն՝ գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ)։

Այդ ելույթներն ուղղված են ներքին լսարանին ու, նախևառաջ, գերիների ու անհետ կորածների հարազատներին։ Սիմոնյանն էլ էր հավես. ադրբեջանցիք մեզանից 2 անգամ շատ կորուստ են տվել՝ 401 մարդ։

ararat mirzoyan bayramov

Բայց արի ու տես, որ ոչ մի ադր-ցի գերի չունենք։ Մաքո՞ւր են աշխատել, թե ինչ-որ տհաս հրաման է տվել՝ հանկարծ ադրբեջանցիներին գերի չվերցնեք։ Ի դեպ, ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ազերիները (ըստ գլխ. շտաբի պետ Է. Ասրյանի)։

Ի՞նչ եղան 2021թ. նոյեմբերի գերիները։ Գլուխներս հարդուկելու ու դրսերում սրա-նրանից օգնություն մուրալու փոխարեն գերիներին պահեիք ու մեր տղերքի հետ փոխանակեիք»։

Կիսվել նյութով