«Մինչև վերջ չհանձնված մեր հերոս տղա»․ Կապանում հերոսաբար զոհվել է Էրիկ Գեղամյանը
«Մինչև վերջ չհանձնված մեր հերոս տղա»․ Կապանում հերոսաբար զոհվել է Էրիկ Գեղամյանը
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը։
Հայ-Ռուսական համալսարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, նրա ընկերներին և հարազատներին…Փառք մեր հերոսներին։
Էրիկի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 20-ին ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարքիս եկեղեցում:
Լույսերի մեջ մնաս մինչև վերջ չհանձնված մեր հերոս տղա: