«Անասելի ցավ եմ ապրում․ Արմանը պայծառ ու լուսավոր, կատակասեր տղա էր»
«Անասելի ցավ եմ ապրում․ Արմանը պայծառ ու լուսավոր, կատակասեր տղա էր»
Iravaban.net-ը գրում․ Արմանն իմ աշակերտն է եղել: Զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։ Արմանը պայծառ ու լուսավոր, կատակասեր տղա էր:
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Արմանի ուսուցչուհին։
«Երբեք չեմ տեսել իրեն առանց ժպիտի: 20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր: Ունի մեծ եղբայր։ Անասելի ցավ եմ ապրում»,-նշեց նա։
Նշենք, որ Արմանը Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հաղորդագրություն տարածեց, որում նշվում է․
«Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր»:
Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ:
Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք: