ՄամուլՏեսանյութ

Մենք հույս ունենք ՌԴ-ի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Փաշինյան

Մենք հույս ունենք ՌԴ-ի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Փաշինյան

Մենք հույս ունենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիայի հետ խոսակցություն է սկսվել, հույս ունենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի աջակցությամբ»,- ասաց նա։

pashinyan putin

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ ինտենսիվ զրույց է ընթանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ. «Եւ այս հարցում եւս ապավինում ենք ՌԴ-ի աջակցությանը՝ ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, այլ նաեւ Ադրբեջանի մերձավոր գործընկեր։

Կցանկանայի նաեւ ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում