Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կան զոհեր՝ 15, 18 և 20-ամյա երիտասարդներ

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կան զոհեր՝ 15, 18 և 20-ամյա երիտասարդներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռո մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

alaverdi avtovtar

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Կարեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գխավորությամբ: Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և ավագ քնննիչ Արշակ Ադամյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրի զննություն  էր կատարում քննչական  խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների  ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա Դավիթ Օմիլաշվիլին է:

Կիսվել