Շոու-բիզնեսՏեսանյութ

Ես կարոտում ու սիրում եմ քեզ, պապ․ Արմանի հուզիչ ելույթը (Տեսանյութ)

Ես կարոտում ու սիրում եմ քեզ, պապ․ Արմանի հուզիչ ելույթը (Տեսանյութ)

Երեկ՝ օգոստոսի 25-ին «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան հիշատակին։ Սիրված երգիչը կդառնար 49 տարեկան։

Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։

Նշենք, որ ամիսներ առաջ իր գործունեությունը սկսեց «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է  պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։

Հիմնադրամը նախատեսում է իրականացնել մշակութային և կրթական մի շարք ծրագրեր։ Այսօրվա համերգից հետո նախատեսվում է ևս մեկ համերգ Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբերի 10-ին։

hayko arman

Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։ Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ը և այլք։

Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում