Մամուլ

Պայթյունի հետևանքով անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանը «Սուրմալու»-ում պահեստապետ էր

Պայթյունի հետևանքով անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանը «Սուրմալու»-ում պահեստապետ էր

News.am-ը գրում է․ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանը աշխատում էր «Սուրմալու»-ում՝ որպես պահեստապետ: 

News.am-ի հետ զրույցում Վանիկ Ամիրխանյանի քույրը՝ Աննա Ամիրխանյանը, պատմեց, որ եղբայրը պայթյունի պահին, ըստ տեղեկությունների, «Սուրմալու»-ի պահեստում է եղել:

«13 տարի է՝ եղբայրս այնտեղ էր աշխատում: Երբ լսեցինք պայթյունի մասին, անմիջապես զանգել ենք նրան, բայց արդեն անհասանելի էր»,- ասաց Վանիկ Ամիրխանյանի քույրը:

surmalu zoh 7

55-ամյա Վանիկ Ամիրխանյանը երկու երեխաների հայր էր։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։

Կիսվել