«Զգալի արդյունքների ենք հասել»․ Զելենսկի
«Զգալի արդյունքների ենք հասել»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր վերջին տեսաուղերձում հանդես է եկել հայտարարությամբ, հայտնելով, որ վերջին օրերին և անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական զինվորականներն ու հետախուզությունը զգալի արդյունքների են հասել հակառակորդի զորքերի նյութատեխնիկական ապահովման, զինամթերքի պահեստների, հրամանատարական կետերի և տեխնիկայի ոչնչացման գործում: Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին:
«Այս շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը և մեր հետախուզությունը լուրջ արդյունքների են հասել ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման, և թիկունքի հենակետերի ոչնչացման գործում։
Յուրաքանչյուր հարված հակառակորդի զինամթերքի պահեստներին, նրանց հրամանատարական կետերին, ռուսական տեխնիկայի կուտակումներին փրկում է ուկրաինացի զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Զելենսկին։
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր ուկրաինացի գործընկերներին անհրաժեշտ սպառազինության մատակարարման համար։
Այսպիսով, այս շաբաթ համաձայնեցվեց ԱՄՆ-ի մեկ այլ աջակցության փաթեթ, որը պարունակում է, մասնավորապես, զինամթերք HIMARS-ի համար։ Զելենսկին նշել է, որ դրանք բոլորը կիրառվում են հնարավորինս ճշգրիտ և շահավետ Ուկրաինայի ընդհանուր պաշտպանական ռազմավարության համար։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ստանանք էլ ավելի արդյունավետ և ժամանակակից սպառազինություն»,- հավելել է նա։