Մամուլ

Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում․ Հովհաննես Իշխանյան

Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում․ Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք։ Երկրորդ հայկական այսպես կոչված իշխանություններն են հանձնողն ու հայաթափողը։ Երրորդ Արցախի ստորագրությունը չկա այդ հայտարարության տակ։ Չորրորդ հայկական կողմի ստորագրությունը պատկանում ա դավաճանի։

Բերձորի հայերը կարող են և անհրաժեշտ է, որ իրենց տները չլքեն։ Սակայն հայկական այսպես կոչված կողմի շանտաժների, հոգեբանական ճնշումների տակ դա դժվար է անել։

Ուրեմն, պետք է աջակցություն։

Ասում են, թե օգոստոսի 25-ին ազերները պիտի մտնեն, բոլորին սպանեն, եթե դուրս չգան։ Շատ լավ։ Եթե այդքան հեշտ է սպանելը, ապա պետք է ողջ հայությանը մոբիլիզացնել ու ֆիզիկապես ուղարկել այստեղ՝ Բերձոր, օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին։

Քանի՞ հոգի են մասնակցել ցույցերին ու գոռացել առանց թուրքի Հայաստան։ 500 հազա՞ր, 100 հազա՞ր, 50 հազա՞ր։ Քանիսը կարո՞ղ են գալ։

Քանի՞ համայնքներ ու կազմակերպություններ են նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը պահանջել։ Նրանցից որոնք կարո՞ղ են գալ։

Քանի՞ մտավորական է անդադար խոսել սրանցից ազատվելու մասին։ 420 մտավորական հայտարարություն էր տարածել։ Քանի՞սը կարող են գալ։

Քանի՞ պատգամավոր է մանդատ ստացել Արցախը սրանցից պաշտպանելու համար։ Բոլորը պիտի գան, տեղի բնակիչներին երեշխավորեն, որ իրենք մնալու են այստեղ, եթե ազերները մտնեն ու էդպես համոզեն բնակիչները չգնան։

Ի վերջո, հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի այստեղ։ Եվ այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն։

Ես ու Alison-ն էլ ստեղ՝ մտքներս կենտրոնացած ա Բերձորը պաշտպանելու ձևեր գտնելուն։ Միացեք խելք, խելքի տանք»։

Կիսվել նյութով