Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող
Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող
«Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը Արցախում, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։