Մամուլ

Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

eghcahox dirqer

Նշենք, որ նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ 

Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

Կիսվել էջում