Ինչ իրավիճակ է եղել սահմանին գիշերը
Ինչ իրավիճակ է եղել սահմանին գիշերը
«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․
«Նախնական, սեփական աղբյուրներից ստացված տվյալներով, գիշերը անցել է հարաբերականորեն կայուն և առանց նոր լուրջ միջադեպերի։ Մնացած մասով իրավիճակը շարունակում է մնալ ոնց երեկ»։
Արցախի Պաշտպանության բանակը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը․
«Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է:
Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»: