Մամուլ

«Թշնամին ունի կորուստներ». Հոխիկյան

«Թշնամին ունի կորուստներ». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թշնամին ունի 3-5 կորուստ, հայկական կողմը զոհեր չունի։ Նարեշտարի մոտ ադրբեջանցիների արկածախնդրությունը հանդիպել է մերոնց կոշտ դիմադրությանը։

Այս պահին իրավիճակը հանգիստ է, դիրքերի փոփոխություն չի եղել, բնագծեր կամ բնակավայրեր չեն հանձնվել։

Լաչինի միջանցքը շարունակում է գործել նախկինի պես»։

զինվորներ

Նշենք, որ Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը, կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

«Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։

Կիսվել նյութով