Ժայթքել է ճապոնական Սակուրաջիմա հրաբուխը (Տեսանյութ)
Ժայթքել է ճապոնական Սակուրաջիմա հրաբուխը (Տեսանյութ)
Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը, հայտնում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ մոտակա քաղաքներում ավերածությունների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվել:
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ Սակուրաջիմա լեռը ժայթքել է երեկոյան ժամը 20:05-ին, ինչի հետեւանքով մինչեւ 2,5 կիլոմետր հեռավորության վրա մեծ քարեր են թափվել:
Ժայթքման վտանգի մակարդակը եղել է ամենաբարձր հինգ ցուցանիշի վրա, եւ շուրջ 120 բնակիչների խորհուրդ է տրվել լքել իրենց տները՝ նախազգուշացնելով 3 կիլոմետր շառավղով հրաբխային ապարների անկման եւ 2 կիլոմետր շառավղով լավայի, մոխրի եւ այրվող գազի հնարավոր հոսքերի մասին:
Սակուրաջիման, որը գտնվում է Տոկիոյից մոտ 1000 կիլոմետր հարավ-արեւմուտք, Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է եւ բազմիցս ժայթքել է: Ժամանակին այն կղզի է եղել, սակայն 1914 թվականի ժայթքումից հետո վերածվել է թերակղզու։
Տեսանյութը ստորև