Մամուլ

Երևան-Սևան ճանապարհին կինն ընկել է ամուսնու վարած ՈւԱԶ-ից․ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Սևան ճանապարհին կինն ընկել է ամուսնու վարած ՈւԱԶ-ից․ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս 47-րդ կմ հատվածում ընթացքի ժամանակ բացվել է աջ կողմի առջևի դուռը, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու արդյունքում ուղևորը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

uaz

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արմինե Հ-ն է։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել