Մամուլ

Հյուրանոցի ավտոկայանատեղիում մի խումբ կանայք վիճաբանել են, դանակահարվել է 28-ամյա կին

Հյուրանոցի ավտոկայանատեղիում մի խումբ կանայք վիճաբանել են, դանակահարվել է 28-ամյա կին

Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

sistema hivandanoc

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին՝ հյուրանոցային համալիրի կայանատեղիում, մի խումբ կանայք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ 34-ամյա կինը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 34-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է վարույթը նախաձեռնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է:

Կիսվել