Մամուլ

23-ամյա տղան վերջ է տվել կյանքին ընկերուհու հետ վիճելուց հետո. մանրամասներ

23-ամյա տղան վերջ է տվել կյանքին ընկերուհու հետ վիճելուց հետո. մանրամասներ

Երեկ՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր:

kievyan cac netvel

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած դեպքից: Մեր տեղեկություններով, որպես նախնական վարկած է քննարկվում այն հանգամանքը, որ երիտասարդը վիճել է ընկերուհու հետ եւ դրանից հետո որոշել է վերջ տալ կյանքին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել