Մամուլ

Օմիկրոնով վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում են

Օմիկրոնով վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում են

Երեխաների շրջանում մեծ է Օմիկրոնով վարակվածության ցուցանիշը. այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,–ասաց Ավանեսյանը։

erexa hivandanoc

Նրա խոսքով` այս պահին Օմիկրոնով վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։

Ավանեսյանը հայտնեց նաև, որ երեխաների շրջանում վարակը շատ ավելի մեղմ է ընթանում, ինչն «Օմիկրոնի» միակ դրական կողմն է։

Կիսվել