Մամուլ

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Օմիկրոնից վերականգնվելու համար

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Օմիկրոնից վերականգնվելու համար

Եթե վարակվել եք Օմիկրոն շտամով, ապա ապաքինումը տևում է մոտ 5 օր, այս մասին ասաց Առողջապահության քարտուղար Ռաջեշ Բհուշանը՝ ներկայացնելով տվյալները քովիդ տարբերակի վերաբերյալ: Կենտրոնը վերջերս մանրամասն ուսումնասիրություն է անցկացրել (Դելիում) 3-րդ ալիքում Covid-ի ամենատարածված ախտանիշների վերաբերյալ:

Ռուս համաճարակաբան, Վլադիմիր Նիկիֆորովը կարծում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի օմիկրոն շտամը՝ ունի հիվանդացության համեմատաբար թեթև ընթացք, այն կարելի է դասել սեզոնային ռեսպիրատորային ինֆեկցիաների շարքում։

Հարավային Աֆրիկայում ծնված նոր շտամը նկատելիորեն ավելի վարակիչ է, սակայն առաջացնում է հիվանդացության ավելի թեթեւ ձևեր, և թոքերի ծանր ախտահարման չի հանգեցնում։

օմիկրոն

Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։

Կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ օմիկրոնը երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։

Նշենք, որ օմիկրոնը առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։

Սակայն կան նշաններ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են մասնավորապես՝ հաճախացած և դժվարացած շնչառությունը (որը չի պայմանավորվում քթի շնչառության խանգարումով), տնքացող շնչառություն, ցնցումներ, խիստ թուլություն։

Կիսվել նյութով