Ազատ խոսք

«Գնահատականներ տալուց առաջ լավ կլինի Լուկաշենկոն մտնի Մինսկի օդանավակայան, որը խոզանոց է հիշեցնում»․ Աղազարյան

«Գնահատականներ տալուց առաջ լավ կլինի Լուկաշենկոն մտնի Մինսկի օդանավակայան, որը խոզանոց է հիշեցնում»․ Աղազարյան

«Լուկաշենկոները և մարգարիտասիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահի՝ Հայաստանի մասին հայտարարություններին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

lukashenko solovev

«Էդպիսի գնահատականներ տալուց առաջ լավ կլինի Լուկաշենկոն Մինսկի օդանավակայան մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,- հավելեց Աղազարյանը։

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը գնալու տեղ չունի։ Դուք ինչ է, մտածում եք, թե նրանք ինչ որ մեկին պետք են։ Դա նրանք տեսան։

Կիսվել