Մամուլ

Շղթայական ավտովթար Երևանում. «Mercedes»-ը ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ

Շղթայական ավտովթար Երևանում. «Mercedes»-ը ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50–ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել են 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda Accord մակնիշի, 24-ամյա Դավիթ Միսակյանի վարած Hyundai Elantra  մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարված ավտոմեքենաների վարորդները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

saralanj avtovtar

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները  չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

mersedes saralanj

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը  փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային  ծառայությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սարալանջ բարձրանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված ավտոմեքենաներին, իսկ  Mercedes-ի գազաբալոնը հարվածից պոկվել ու շպրտվել է մոտ 40 մետր:

Mercedes-ի վարորդին առաջինն օգնություն ցուցաբերողներից են եղել «Անվտանգ երթևեկություն» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը:

Կիսվել