Բերման է ենթարկվել Գևորգ Պետրոսյանը (Տեսանյութ)
Բերման է ենթարկվել Գևորգ Պետրոսյանը (Տեսանյութ)
Այսօր՝ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից բերման են ենթարկել Անկախության տոնին նախատեսված համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Մասնակիցները պատրաստվում էին քայլերթ իրականացնել դեպի Հրապարակ, սակայն ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին՝ պատ կազմելով ու բերման ենթարկելով:
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նախկան բերման ենթարկվելը պատմում էր, որ արդեն կա մոտ 5 բերման ենթարկված:
«Հիասթափված եմ մեր ժողովրդից, երեկ համալիրում եսիմ ինչ համերգին տասնյակ հազարավոր մարդ էր մասնակցում, իսկ էսօրվա հավաքին 2-3 հազար հազիվ լինի, մինչդեռ պետք է բոլորս պայքարենք:
Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում… Ոստիկաններն էդքան դուխով տղերք են, թող գնան, Գորիս-Կապան ճանապարհին, որ թուրքը դանակով խազում ա հայի ավտոբուսը, հայհոյում երեխեքին, գնան ըտե պայքարեն: Մենք չունենք ոստիկանություն, որ ծառայում է ՀՀ-ին, ունենք ոստիկանություն, որ ծառայում է մեկ անձի»:
Տեսանյութը ստորև