Մամուլ

ՀՀ ոստիկանությունն ամենուրեք պոստեր է տեղադրում. Կարեն Հեքիմյան

ՀՀ ոստիկանությունն ամենուրեք պոստեր է տեղադրում. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ոստիկանությունն ամենուրեք պոստեր է տեղադրում և բոլորին ստուգում է: Թե ինչ են փնտրում ոստիկաններն անհայտ է (վարկած կա, որ չագուճով մարդու չագուճն է կորել), սակայն հայտնի է, որ նրանց ամեն ինչ հետաքրքիր է՝ ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնները, վարորդական իրավունքի վկայականները, վարորդների ծննդյան օրը, ամիսը, տարին, որոշ դեպքերում նաև ժամը, վարորդի ուղեկիցների անձնական տվյալները, ավտոմեքենայի արտադրման և վաճառքի թիվը և այսպես շարունակ:

Միաժամանակ, ոստիկաններն իրենց շատ հարցեր տվողներին սպառնում են «չոքացնել»:

ուժեղացված ծառայություն

Դե ի՞նչ ասեմ: Լավ կլիներ, որ հայ ոստիկանները պոստեր տեղադրեին Սև լճերում, Կութի և Երասխի մերձակայքում, ստուգեին Հայաստան ներխուժած ադրբեջանցիների ԲՏՌ-ների ԱՊՊԱ-ն և տեխզննումը, ուսումնասիրեին վերջիններիս անձնագրերը և, ի վերջո, «չոքացնեին» նրանց:

Սակայն, հայ ոստիկաններին ադրբեջանցիք չեն հետաքրքրում: Նրանք տարված են հայերիս «չոքացնելու» մոլուցքով:

Տա Աստված չագուճով մարդու չագուճը շուտ գտնվի: Սրանցից ձեռբազատվելու այլ տարբերակ չկա»:

Կիսվել