Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Երեկվանից արտահերթ ընտրությունների վերահաշվարկ է ընթանում 70 ընտրատեղամասում: ArmLur.am-ը պարզեց, որ արդեն իսկ արձանագրված խախտումներ կան:
Ընդ որում, սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում:
Օրինակ Բեւեռի դեպքում այսպիսի պատկեր է.
31/28 – 0, իրականում՝ 8
31/39 – 0, իրականում՝ 33
31/41 – 0, իրականում՝ 23
31/42 – 0, իրականում՝ 17
31/54 – 0, իրականում՝ 14։
Դեպքերն ավելի աղաղակող են «Հայաստան» դաշինքի պարագայում: Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի Հայաստան դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին:
14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26 քվե։
Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից 45 չի արձանագրվել և 49 ձայնից արձանագրվել է 4 ձայնը։