Մամուլ

Ալիևը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը

Ալիևը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը

Հայաստանը հրաժարվում է ականապատված տարածքների քարտեզները հանձնելուց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մեղադրանքը հնչեցրել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպմանը, փոխանցում է AzerTAc-ը:

«Միայն Աղդամի շրջանում տեղադրվել է 97 հազար ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ականների քարտեզ ստանալ միայն Աղդամի շրջանի համար, այլ շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ:

Aghdam

Բայց նրանք հրաժարվում են մեզ տալ այդ քարտեզները: Պատերազմի ավարտից հետո մեզ մոտ 30 քաղաքացի զոհվել է ականներից, ավելի քան 100 մարդ վիրավորվել է»,- ասել է Ալիեւը:

Նշենք, որ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել հարյուրավոր գերեվարված հայերին, զինվորականներին եւ խաղաղ բնակիչներին, եւ ոչ թե պարզապես չի տալիս, այլ տարբեր դատավարություններ է անցկացնում, դատավճիռներ է կայացնում, գերիներին եւ պատանդներին փաստացի որպես ազդեցության լծակ է պահում:

Կիսվել