«Մարդուն, ում գեներալ-լեյտենանտի կոչում եմ տվել, դառել ա գեղերում Քոչարյանի բուկլետ բաժանող». Փաշինյան
«Մարդուն, ում գեներալ-լեյտենանտի կոչում եմ տվել, դառել ա գեղերում Քոչարյանի բուկլետ բաժանող». Փաշինյան
«Էն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ում ես տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դառել ա գեղերի ետնամասերում Քոչարյանի բուկլետ բաժանող:
Լավ էլ գտել ես քո տեղը, լավ էլ գտել ես քո տեղը…»,- այսօր Սպիտակում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա ելույթի ընթացքում հայտարարեց, թե ընդունում է իր սխալը, որ «2018-ին վարչապետ դառնալով՝ զինվորների հացը գողացող որոշ գեներալների վզակոթին տալով դուրս չի արել բանակից»:
«Հիմա նրանք դառնել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող. դա այլևս ձեր կյանքի բարձրագույն կոչումն ա, որ դուք կունենաք: Դուք էդ քաղաքական ետնախորշերից դուրս չե՛ք գալու»,- բարձր տոնով հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում