19-ամյա քաղաքացին փորձել է նետվել 14-րդ հարկից
19-ամյա քաղաքացին փորձել է նետվել 14-րդ հարկից
Ապրիլի 28-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից:
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատշգամբից։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ կանխել են Ա․ Գ․-ի (ծնված 2002 թ.) ինքնասպանության փորձը։
Նշվում է, որ հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կետրոնի բաժին: