Մամուլ

Ոստիկանությունն ու դատախազությունն անցել են գործի

Ոստիկանությունն ու դատախազությունն անցել են գործի

Hraparak.am-ը գրում է․ Մենք գրել էինք, որ գիշերը Մեղրիում ձերբակալություններ են լինելու։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՝ գիշերը «հավաքել» Մեղրիի այսօրվա ակտիվ տղաներին, որոնք հայհոյում եւ անպատվում էին իրեն։

Եւ դրա համար հիմա իրենց լրատվամիջոցներով, կողմնակիցներով ֆոն են ապահովում, որ դա կազմակերպված էր, Մեղրիի քաղաքապետի անունն են շոշափում։ Գրում են, որ դա հանցագործություն է եւ խուլիգանություն։

syuniq pashinyan

Պարզվում է, որ մինչ Փաշինյանը Սյունիքում է, դատախազությունն ու ոստիկանությունը արդեն իսկ գործի են անցել, դատախազությունից հաղորդել են, որ ոստիկանությանը հանձնարարվել է Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ նյութեր նախապատրաստել։

Այս պահին բերման ենթարկվածներ չկան, թերևս ոստիկանությունը սպասում է, որ Փաշինյանը լքի Սյունիքը, որպեսզի իրականացնի օպերացիան, հատկապես, որ մարդկանց տներից բերման ենթարկելու փորձ ոստիկանությունը ունի․ այդպիսի օպերացիաներ ոստիկանությունը բազմիցս իրականացրեց Տավուշի մարզում, երբ տավուշցիները բողոքում էին ծառահատման արգելքի դեմ։

Կիսվել