Մամուլ

Էդմոն Մարուքյանը Արմեն Սարգսյանին կոչ է արել չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը

Էդմոն Մարուքյանը Արմեն Սարգսյանին կոչ է արել չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը

«Լուսավոր Հայաստանի»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել կոչով․

«Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։

Էդմոն Մարուքյան

Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում»։

Կիսվել