Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարական է տվել
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարական է տվել
Yerevan.Today-ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։
Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երևան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։
Հայտնի է նաև Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թևոնյանը: