Ադրբեջանը կողմ է գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին
Ադրբեջանը կողմ է գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին
Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին, հայտարարել է այդ երկրի գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
«Ադրբեջանի Հանրապետությունը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և ձերբակալվածների փոխանակման գործընթացին»,- ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը սել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը։
«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գերիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել:
Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը: