Մամուլ

69-ամյա տղամարդը փոս փորելիս քարերը փլվել և լցվել են վրան, վերջինս հիվանդանոցում մահացել է

69-ամյա տղամարդը փոս փորելիս քարերը փլվել և լցվել են վրան, վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 7-ին, ժամը 20։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Զառիթափ գյուղում մի քաղաքացի փոս է փորել, և քարերը փլվել և լցվել են ոտքերին, ինչի հետևանքով նա չի կարողանում դուրս գալ փոսից։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։

txamard diak zaritap
shtap

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբրահամյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։

Երեկ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նա մահացել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել էջում