ՄամուլՏեսանյութ

«5 տարի է ամուսնալուծվել ենք, մինչև բաժանումն ավելի բարդ էր». Նազիկ Ավդալյան (Տեսանյութ)

«5 տարի է ամուսնալուծվել ենք, մինչև բաժանումն ավելի բարդ էր». Նազիկ Ավդալյան (Տեսանյութ)

Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «LIFEROOM» նախագծի շրջանակներում հյուրընկալել է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

«Անձնական թեմաների հետ կապված երբեք ես չեմ խոսել և ճիշտ էլ չեմ գտնում խոսելը, ու ինձ էլ հետաքրքիր չէ, որևէ մեկի անձնական կյանքը, եթե մարդը չի փորձում կիսվել, խոսել։

Յուրաքանչյուրը ունի իր կյանքը, և յուրաքանչյուրի մոտ մենք չգիտենք ինչ է եղել, որ այդպիսի որոշումներ են կայացրել։ Երբեք չեմ խոսել իմ անձնական կյանքի մասին, բայց ասեմ, այո արդեն 5 տարի է։

Իհարկե հեշտ չի եղել, ես էությամբ ընտանիքի մարդ եմ, և ես համարում եմ արեցի ամեն ինչ իմ ընտանիքը պահելու համար», – իր խոսքում նշեց Նազիկ Ավդալյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում