4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում, իսկ օջախը եղել է մոտ 10 կիլոմետր խորության վրա։
Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


