«Ուժեղ Հայաստան»-ի ներսում որոշում ունեն
«Ուժեղ Հայաստանին» մոտ կանգնած մեր աղբյուրը հաղորդում է, որ կուսակցության ներսում որոշում կա հրաժարվել մանդատներից։
Փորձում ենք ճշտել տեղեկությունը։
Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները ավելանան, ապա ԲՀԿ–ն ևս կլինի նոր խորհրդարանում։


