Մամուլ

40-ամյա տղամարդը մտել է թոշակառու կնոջ տուն և գողացել կարի մեքենան

40-ամյա տղամարդը մտել է թոշակառու կնոջ տուն և գողացել կարի մեքենան

Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ոստիկանության բաժնի մամուլի ծառայությունից։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր:

40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կիսվել նյութով